ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանը խառնեց քաղաքական տականքների քարտերը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Քաղաքականությունը շատ նենգ ու կեղտոտ մի աշխարհ է: Ծառուկյանը, ունենալով ամենաշատ էլեկտորատն ու ժողովրդական վստահությունը, հեռացավ այդ ասպարեզից, որպեսզի չհեղվի իր հայրենակիցների արյունը:

Նրան սկսեցին քննադատել, ցեխ շպրտել նրա անվանը, քանի որ այդ մարդիկ արյան ծարավ էին: Կան մարդիկ, որոնք սիրում են իրենց ժողովրդին զոհել' հանուն իրենց մի քանի կոպեկի:

Ծառուկյանի գնալուց հետո շատ բաներ պարզ եղան: Ոմանք ժամանակից շուտ ոգևորվեցին ու իրենք իրենց համար արդեն թվեր էին կրակել ու ամեն մեկը ժամանակից շուտ ապագայի համար իր աթոռն ու մանդատն էր պատկերացնում:

Իսկ ինչպես ասում են' շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Գագիկ Ծառուկյանը, հասկանալով որ ժողովուրդն իր կարիքն ունի, վերադարձավ քաղաքականություն' այդպիսով խառնելով քաղաքական ասպարեզում հայտնի տականքների և ժողովրդի կողմից զզվանքի ու անարգանքի արժանացած «պոլիտիկների» խաղաքարտերը:

Արսեն Սանամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular