ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Ուկրաինան ամրագրի չեզոք երկրի կարգավիճակ, Ղրիմը ճանաչի ՌԴ մաս․ Պեսկովը թվարկել է ՌԴ պահանջները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Reuters-ին ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Ուկրաինան կատարի իր պահանջները։

Ռուսաստանը պահանջում է Ուկրաինայից դադարեցնել ռազմական գործողությունները, փոխել իր սահմանադրությունը՝ ամրագրելով չեզոք երկրի կարգավիճակ, ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչել որպես անկախ տարածքներ, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular