ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին մարտի է նետում խաղաղապահներին. նա նոր հավաք է հայտարարել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է ամբողջ աշխարհից հետ կանչել ուկրաինացի խաղաղապահներին ՝ Ռուսաստանի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։
 
«Զելենսկին որոշել է հետ կանչել ուկրաինացի խաղաղապահներին ամբողջ աշխարհից` ռուսական ագրեսիան հետ մղելու նպատակով ուկրաինական բանակն ուժեղացնելու համար»,- հաղորդում է Ռադայի Telegram ալիքը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը չէր բացառել ՄԱԿ-ի խաղաղապահներին Ուկրաինայի սահմանին տեղակայելու հնարավորությունը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել այդ երկրի դենացիֆիկացման, ապառազմականացման ու չեզոքության պարտադրելու նպատակով։
Որոշման առիթ էր դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են ՌԴ-ին օգնության խնդրանքով։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular