ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական նախազգուշացում Ադրբեջանին․ Արցախը առանձին սուբյեկտ է դառնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական ԶԼՄ-ները հիստերիա բարձրացնելու նոր առիթ են ստացել։ Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտարարել է, թե ռուսական կողմը Ղարաբաղից Ուկրաինա մարդասիրական օգնություն է տեղափոխել։ Միզինցևի խոսքով, Լեռնային Ղարաբաղից 14 տոննա ընդհանուր ծավալով առաջին անհրաժեշտության ապրանքներ են տեղափոխվել Կիևի և Զապորոժիեի մարզերի բնակիչներին։ Բացի այդ, ըստ գեներալի` ռուսական կողմը Սիրիայից շուրջ 50 տոննա սննդամթերք է տեղափոխել Ուկրաինա։

Այս հաղորդագրության մեջ, թերևս, ամենաուշագրավն այն էր, որ ռուսական ՊՆ-ն արդեն որերորդ անգամ Արցախն առանձին սուբյեկտ է ներկայացնում, նույն հարթության մեջ դնում, ինչ միջազգային ճանաչված Սիրիան կամ այլ երկրներ։ ՌԴ ՊՆ հաղորդագրությունից հետո Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հերթական սպառնալից և սադրիչ հայտարարությամբ, որտեղ ասվում է՝ «Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության կողմից Ուկրաինա ուղարկվող մարդասիրական օգնության համատեքստում «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումն անթույլատրելի է։ «Ադրբեջանի Հանրապետության տարածքում չկա «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչատարածքային միավոր: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ նման հայտարարությունները կարող են վնաս հասցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին և հանգեցնել իրավիճակի սրման Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը»:

Անշուշտ, Ադրբեջանի այս հիստերիկ ջղաձգումն ունի իր տրամաբանական բացատրությունը։ Թշնամական երկիրը հստակ գիտակցում է այն քաղաքական հետևանքները, որ Արցախի սուբյեկտայնությունը կարող է ունենալ։ Առավել ևս, որ Արցախը, ռուս խաղաղապահների մանդատի տակ հայտնվելով, զրկվել է Հայաստանի ադրբեջանամետ վարչախմբի ազդեցությունից, իր գործողություններն էլ ավելի շատ համադրում է ՌԴ համապատասխան կառույցների, քան փաշինյանական վարչախմբի հետ։ Եվ սա է պատճառը, որ ալիևյան վարչախումբը կատաղի հարձակումներ է գործում Արցախի վրա։ 

Սամսոն Մխիթարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular