ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից հանուն ժողովրդի, և վերադառնում է կրկին հանուն ժողովրդի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո մարդիկ տխրում էին, որովհետև քաղաքական ասպարեզից հեռացել էր մի մարդ, ով նրանց համար հույս էր, ու վաղվա օրվա հավատն էր:

Հետո արդեն անցան ամիսներ ու տարիներ, բայց այդ ընթացքում Գագիկ Ծառուկյանը ապացուցեց, որ ինքը չի հեռացել մարդկանցից: Ծառուկյանն ապացուցեց, որ առանց քաղաքականության, միևնույնն է, ինքը լինելու է ժողովրդի կողքին, ինքը միշտ օգնելու է այն մարդկանց, ովքեր իր կարիքն ունեն: Շատ անգամներ նա հայտարարել է, որ քաղաքականությունը իր համար կյանքի նպատակ չէ, ինքը այլ կերպ էլ կարող է լինել ժողովրդի կողքին:

Ի վերջո, Ծառուկյանը քաղաքականությունից հեռացավ հենց հանուն ժողովրդի, հեռացավ, որ ժողովրդի արյունը չթափվի: Այնպես է ստացվում, որ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացավ հանուն ժողովրդի, ու վերադառնում է քաղաքականություն, կրկին հանուն ժողովրդի:

Արաքսյա Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular