ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը սրում է իրավիճակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել՝ սերժանտ Հրաչ Մանասարյանը: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, երեկ, ժամը 12:40-ի սահմաններում ադրբեջանական ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, երկու հայ զինծառայող հրազենային վիրավորում է ստացել: Հրաչ Մանասարյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Ադրբեջանական զինուժը հրադադարի խախտում է իրականացրել նաև Արցախում։ Ասկերանի շրջանում 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։ Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։ Վերջին օրերին, կապված ուկրաինական իրադարձությունների հետ, Ադրբեջանը շեշտակի ավելացրել է հրադադարի խախտումները, ընդգծված կերպով սադրանքի է գնում, մինչդեռ որևէ արձագանք Հայաստանի գործող իշխանություններից չկա։ Փոխարենը, ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն է հայտարարել, թե Խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է։ Իսկ ԱԳՆ-ն արդեն երեկոյան հաղորդագրություն տարածեց, Ադրբեջանին դատապարտելու հստակ և աներկբա ձևակերպումների փոխարեն կրկին առաջ քաշեց ակնհայտ ադրբեջանամետ թեզերը՝ հայելային հետքաշման վերաբերյալ։

«Պաշտոնական Երևանը, դատապարտելով ադրբեջանական գործողությունների հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանությունը, ընդգծում է` այս և նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Հայելային հետքաշման թեզի անթույլատրելիության մասին բազմաթիվ փորձագետներ են խոսել, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը դա ակնհայտ դավաճանություն էր որակել, սակայն այդ հանգամանքը բոլորովին չի ընկճում փաշինյանական վարչախմբին, որը շարունակում է իր քաղաքականությունը ձևակերպել ալիևյան քարոզչական թեզերով։

Սարգիս Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular