ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան փորձում է մարդասիրական միջանցք բացել Զապորոժիեի և Մարիուպոլի միջև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան փորձում է Ռուսաստանի հետ համաձայնեցրած մարդասիրական միջանցք բացել Զապորոժիեի եւ Մարիուպոլի միջև, սակայն ռմբակոծությունների պատճառով պայմանավորվածությունների հերթական ձախողման հավանականություն կա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:

«Առավոտյան ժամը 10-ին մարդասիրական միջանցք է գործել, որը համաձայնեցվել է Ռուսաստանի Դաշնության հետ, սակայն ռմբակոծությունների, մարդկանց և բեռների թիրախավորման պատճառով չի բացվել», - ասել է Վերեշչուկը:
 
Նրա խոսքով` Զապորոժիեից դուրս է եկել 8 բեռնատարներից և 30-ից ավելի ավտոբուսներից բաղկացած ավտոշարասյունը, որոնք պետք է մարդկանց վերցնեն Մարիուպոլից: Քաղաք են ուղարկում նաև ջուր, դեղորայք, հացահատիկ և այլ ապրանքներ ՝ ընդամենը ավելի քան 90 տոննա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular