ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ լուրջ կռվող է եղել, հետո հանցագործություն է կատարել. Գալուստ Սահակյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

News.am-ը գրում է.

Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ լուրջ կռվող է եղել, դրանից հետո հանցագործություն է կատարել, հետո տարբեր երկրներում, աշխարհում ման է եկել, հիմա եկել է գործ է ուզում, ի՞նչ գործ ճարեն տան: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձին եւ վերջին հայտարարություններին:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ իշխանությունները նրան չընդունեցին, Սահակյանն արձագանքել է. «Նախ ես չգիտեմ՝ ինքը դիմել է, չեն ընդունել: Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ լուրջ կռվող է եղել, դրանից հետո հանցագործություն է կատարել, հետո տարբեր երկրներում, աշխարհում ման է եկել, հիմա եկել է գործ է ուզեմ, ինչ գործ ճարեն տան»:

Գալուստ Սահակյանն ասել է, որ եթե Սամվել Բաբայանը ցանկանում է օգնել ժողովրդին, թող այդպես էլ վարվի: Նրա խոսքով, իշխանությունները դեռ չգիտեն թե ինչ ներուժ ունի Սամվել Բաբայանը:

Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Սերժ Սարգսյանը փակել է Սամվել Բաբայանի ունեցած պարտքերը, Սահակյանը նշել է, թե դրանք խոսակցություններ են, դժվար թե իրականությանը համապատասխանեն:

Ինչ վերաբերում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին նախօրեին ծեծի ենթարկելուն, Գալուստ Սահամյանն ասել է, որ այդտեղ քաղաքական ենթատեքստ չի տեսնում: Ըստ նրա՝ տեղի ունեցածը խուլիգանություն է: «Ի՞նչ կապ ունի, եթե քաղաքական անձ է, մի խուլիգան չի՞ կարող մի պատգամավորի ծեծել... ես այդպես եմ մտածում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular