ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն արգելք է սահմանում Ռուսաստանից բոլոր էներգակիրների ներկրման վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն արգելք է սահմանում Ռուսաստանից բոլոր էներգակիրների ներկրման վրա։ Այս մասին երեքշաբթի օրը Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները թիրախավորել է ռուսական տնտեսության հիմնական զարկերակը, մենք արգելք ենք սահմանում ռուսական նավթի, գազի և էներգակիրների ողջ ներկրման վրա: Դա նշանակում է, որ ռուսական նավթն այլևս չի կարողանա մուտք գործել ԱՄՆ նավահանգիստներ, և ամերիկացի ժողովուրդը ևս մեկ հզոր հարված կհասցնի [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի ռազմական մեքենային։ Սա քայլ է, որն ունի երկկուսակցական ուժեղ աջակցություն Կոնգրեսում և, կարծում եմ, երկրում: Ամերիկացիները հավաքվեցին ուկրաինացի ժողովրդին աջակցելու համար և հասկացրին, որ մենք չենք մասնակցելու Պուտինի պատերազմի սուբսիդավորմանը: Մենք այս որոշումը կայացրել ենք ամբողջ աշխարհում մեր դաշնակիցների և գործընկերների հետ սերտ խորհրդակցություններից հետո, հատկապես Եվրոպայում», - ասել է նախագահը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հասկանում է, որ իր եվրոպացի դաշնակիցները չեն կարողանա միանալ ռուսական էներգակիրների ներկրման արգելքին։

Ռուսական նավթի և գազի ներկրումն արգելելու որոշումը կհարվածի հենց ԱՄՆ-ին, սակայն Վաշինգտոնը կարծում է, որ պետք է գնա այդ քայլին, ասել է Բայդենը։

ԱՄՆ իշխանությունները հորդորում են մասնավոր հատվածին չուռճացնել գները Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հետեւանքների պատճառով, իրենք պայքարելու են սպեկուլյանտների դեմ։ ԱՄՆ-ը պետք է դառնա էներգետիկ անկախ երկիր՝ ԵՄ-ի հետ քննարկելով Ռուսաստանի Դաշնության նավթից և գազից հրաժարվելու հեռանկարները, ասել է Բայդենը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular