ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն չի արգելի ռուսական էներգակիրների ներկրումը. Բորել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ն չի արգելի Ռուսաստանից էներգակիրների ներկրումը, Al-Jazeera հեռուստաալիքին ասել է անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նա այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին, այդ թվում՝ էներգառեսուրսների մատակարարման արգելքի մասին։

«Մենք չենք արգելի ռուսական էներգակիրների ներկրումը, մենք չենք հետևում Բայդենին այս հարցում»,- ասել է Բորելը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն «անընդհատ» գազի այլընտրանքային աղբյուրներ է փնտրում։

Բորելը նաև նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին հնարավոր է, բայց անմիջապես տեղի չի ունենա։ Պաշտոնյան ընդգծել է, որ Ուկրաինան սպառնալիք չէ Ռուսաստանի համար, մինչդեռ ԵՄ-ն «չի մղի Կիևին պատերազմի Մոսկվայի հետ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular