ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր ամուսնալուծությունների միակ պատճառը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սիրային հարաբերություններում գլխավոր դժվարությունըամուսնության մեջ ներդրումներ կատարելու ցանկությանբացակայությունն էԱյդ թեմայով շատ քննարկումներ կարելի էկազմակերպելՄարդկանց չի հետաքրքրում ամուսնության մեջներդրումներ կատարելըքանի որ նրանք այլեւս չե՞ն սիրում իրարթե՞ նրանք միմյանց այլեւս չեն սիրում իրենց ծուլությանպատճառով:

Այսպես թե այնպես բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք կարող ենք ազդել մեր զգացմունքների վրա՝ դրանցում ավելի շատ ներդրումներ կատարելով, քան սովորաբար:

Հայտնի է, որ մենք սկսում ենք ավելի շատ սիրել այն, ինչը տաժանակիր աշխատանքով ենք ձեռք բերել: Եթե 2 տարի գումար եք հավաքել թանկարժեք մեքենայի համար, դուք հաստատ այն շատ եք սիրելու: Նույնը՝ հարաբերությունների դեպքում: Սիրո կրակը պետք է միշտ թեժացնել հոգատարության եւ ուշադրության «փայտերով»: Մենք սիրում ենք այն, ինչի վրա ծախսում ենք մեր ժամանակը, էներգիան եւ փողը:

Առաջարկում ենք ամեն օր կրկնել 5 պարզ պրոցեդուրա, որոնք կարող են վերականգնել սերը ձեր եւ ձեր ամուսնու միջեւ:

1.Ամուսնուն հարցրեքթե ինչպես է անցել նրա օրը

Դա ոչ թե նրան է պետք, այլ ձեզ: Դուք պետք է ամեն օր ձեզ հիշեցնենք, որ ոչ միայն ձեր կյանքն է ծանր: Հետաքրքրություն ցուցաբերեք նրա կյանքի նկատմամբ: Հարցրեք, թե ինչ է տեղի ունենում նրա հետ, երբ նա ոտքը դուրս է դնում տան շեմից:

2. Միշտ համբուրեք նրան ճանապարհելիս եւ դիմավորելիս

Համբույրը հզոր խթան է ֆիզիկական եւ հուզական կապը պահելու համար: Այն նաեւ հիշեցնում է, որ դուք դեռեւս ամուսիններ եք: Համբուրեք ամուսնուն, երբ նա գնում է աշխատանքի, երբ վերադառնում է: Թող դա սովորություն դառնա, անգամ՝ առօրեական:

3. Գրեք նրան

Ամուսնուն հարցրեք, թե ինչպես է ընթանում նրա օրը: Հնարավոր է, հենց հիմա նա իրեն ճնշված է զգում եւ էմոցիոնալ միության կարիք ունի նրա հետ, ով կսատարի իրեն:

Իհարկե, զանգը կարող է ոչ միշտ տեղին լինել: Այդ պատճառով սիրո էլեկտրոնային խոստովանություններ գրեք նրան: Կամ օգտագործեք Skype-ը:

4. Զրուցեք: Գոնե օրական 5 րոպե

Ցանկացած հարաբերություն զրույց է պահանջում: Ցերեկը ժամանակ չունե՞ք: Գոնե 5 րոպե զրուցեք քնելուց առաջ: Կամ նախաճաշելիս: Լուռ մի՛ ծամեք ուտելիքը: Անջատեք հեռուստացույցը, դրեք խոսափողը: Ուղղակի խոսեք նրա հետ, ով ձեր կողքին է այդ պահին:

5. Գրկախառնվեք գոնե օրական 30 վայրկյան

Աշխատանքի գնալուց առաջ, սեղանի շուրջ նստելիս, քնելուց առաջ գրկեք ձեր ամուսնուն: Ֆիզիկական գրկախառնությունները ձեր հոգուն եւ մտքին ստիպում են խորը կապ ստեղծել այդ մարդու հետ:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ գրկախառնությունները իջեցնում են արյան ճնշումը: Դրանից կարող է անգամ հիշողությունը լավանալ: Ֆիզիկական հպումը միայն սեքսը չէ:

Ձեր ամուսնությունը ոչինչ չի պահանջում ավելին, քան ընդամենն այն ուղղելու մտադրություն: Երջանիկ է այն ընտանիքը, որտեղ ամուսինները հասկանում են, թե ինչքան հեշտ է կորցնել այն, ինչ ունես: Ամուսնությունը սպանում է ոչ թե դավաճանությունը, այլ անտարբերությունը:

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular