ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում ներկուլիսային պայքարը սրվելու է նոր թափով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջիկայում կրկին սրվելու է ներկլանային պայքարը փաշինյանական վարչախմբի շրջանակներում։ Մեր տեղեկություններով Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից ոչ բոլորն են ցանկանում Տիգրան Ավինյանի նշանակումը նախ Երևանի փոխքաղաքապետի, ապա և նրա գլխավորությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հանգամանքը։

Տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ քաղաքապետի թեկնածուն միայն Տիգրան Ավինյանը չէ, վարչության շատ անդամներ սեփական թեկնածուներ ունեն, որոնց էլ ցանկանում են դարձնել Երևանի քաղաքապետ, այս փուլում գոնե Երևանի փոխքաղաքապետ։ Սեփական կարգավիճակի, այն է անգլիական թագուհու վերածվելու հեռանկարի հետ հաշտ չէ նաև Երևանի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

ժամանակին, «Առաքելություն» կուսակցությունից թռած, իսկ այժմ Երևանի քաղաքապետ դարձած Հրաչյա Սարգսյանը, առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի, ինչպես նաև Տիգրան Ավինյանի մերձավոր շրջապատի երեք այլ անձանց Երևան քաղաքի փոխքաղաքապետեր նշանակվելուց հետո, այժմ կորցրել է Երևանի քաղաքապետարանում ունեցած կշիռը։ Եթե նախկինում, երբ առաջին փոխքաղաքապետ էր դեռևս հնարավորություն ուներ ինչ-ինչ որոշումների վրա ազդելու, այժմ արդեն նա լիովին կորցրել է այդ հնարավորությունը։ Հրաչյա Սարգսյանը, սակայն, չի ցանկանում զիջել իր դիրքերը, այլ մնալ և շարունակել վայելել Երևանի քաղաքապետարանի բավական բարձր պաշտոնը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ Երևանի քաղաքապետը այս օրերին արշավ է սկսել Երևանի մի շարք վարչական շրջանների, ինչպես նաև քաղաքապետարանի տարբեր վարչությունների դեմ։ Նպատակը մեկն է, ազատվել այն անձանցից, ովքեր ազդեցություն ունեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում և կարող են ինչ-ինչ կերպ կապվել Տիգրան Ավինյանի հետ։ Առաջիկայում այդ հետապնդումներն ավելի են շարունակվելու, Հրաչյա Սարգսյանը մտադիր է ստուգումներ իրականացնել Երևան քաղաքի ծայրամասերի մի քանի վարչական շրջաններում, այս օրերին էլ ասում են, ուսումնասիրություններ է սկսել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Ընդ որում նրա թիրախում հայտնվելու են բացառապես բոլոր այն անձինք, որոնք կարող են առաջիկա ընտրություններում իրենց աջակցությունը հայտնել Տիգրան Ավինյանին։ Հրաչյա Սարգսյանը ցանկանում է ամեն գնով ինքը դառնալ Երևանի քաղաքապետի թեկնածուն, կամ գոնե, եթե այս տարվա ընթացքում Երևանի ավագանու ընտրություններ կայանան, լինել երկրորդը ընտրական ցուցակում, հետագայում ևս առաջին փոխքաղաքապետ աշխատելու նպատակով։

Սարգիս Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular