ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է անտանելի դարձնել կյանքը Արցախում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեկ օրից ավելի Արցախը զրկված է գազի մատակարարումից։ Մարտի 8-ին ժամը 1-ի սահմաններում Հայաստանից Արցախ մատակարարվող գազի խողովակաշարում Շուշիի շրջանի հատվածում վթար է տեղի ունեցել։ Խափանվել է ամբողջ Արցախի գազամատակարարումը։ Մինչ այս պահը մասնագետները չեն կարողանում վերականգնել այն։ Ադրբեջանը խոչընդոտում է գազի վթարի վերացման աշխատանքները։ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը կասկածներ ունի, որ դեպքը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հնարավոր դիվերսիոն կամ վնասակար դրսևորումների պատճառով է։

Խնդրին անդրադարձել են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ու Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ հատկապես այս փուլում թե՛ խողովակաշարերի վթարը, թե՛ վերականգնողական աշխատանքները խոչընդոտվում են Ադրբեջանի կողմից, մեկ նպատակ է հետապնդում՝ ձմռան պայմաններում առավել անտանելի դարձնել Արցախի բնակիչների կյանքը, ստիպել նրանց ավելի մեծ ռեսուրսներ ծախսել տները տաքացնելու, կամ էլ լքելու Արցախը։

Նպատակամղված այս քաղաքականությունը, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո վարում է Ադրբեջանը, նոր չէ։ Թշնամի երկիրը բնավ էլ մտադիր չէ իրականացնել Փաշինյանի առաջարկած խաղաղության դարաշրջան հաստատելու թեզերը, փոխարենը բոլոր ջանքերը գործադրում է Արցախից հայերին դուրս մղելու ուղղությամբ։ Վերլուծաբանները վաղուց նշում են, որ այս գործողություններով ավելի կտրուկ և վտանգավոր են դառնալու։ Հատկապես հիմա Ուկրաինայում պատերազմի պայմաններում, Ադրբեջանի ձեռքերը փոքր-ինչ ավելի արձակվել են, և ալիևյան վարչակազմը ամեն ինչ անելու է Արցախում կյանքը անտանելի դարձնելու ուղղությամբ։

Իհարկե, այսօր արցախցին իր կյանքի, առողջության հաշվին շարունակում է մնալ իր երկրում, սակայն ապագայում լույսերը բավական մշուշոտ են։ Հայաստանի իշխանություններն էլ անհրաժեշտ ջանքեր չեն գործադրում այդ մարդկանց կյանքը, անվտանգությունն ու տնտեսական ապագան ապահովվելու ուղղությամբ։ Ըստ էության, Բաքվի բռնապետի քաղաքականության կարևորագույն նպատակը մինչև ռուսական խաղաղապահ զորախմբի մանդատի ավարտը Արցախը լիովին հայաթափ անելն է, որպեսզի հետագայում կարողանա փաստերը դնել ռուսների առջև և խաղաղապահներին դուրս մղի Արցախի տարածքից։ Թե ի՞նչ պետք է անի Հայաստանի գործող իշխանությունը, հստակ է, սակայն մենք որևէ քայլ այդ ուղղությամբ չենք տեսնում։ Փաշինյանական վարչախումբը, ընդհակառակը, աջակցում է Ադրբեջանի ջանքերին` հայաթափելու Արցախը։

Թաթուլ Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular