ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Turkish Airlines-ը Ստամբուլում ավելի քան 200 չվերթ է չեղարկել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Turkish Airlines-ը Ստամբուլում եղանակային պայմանների վատթարացման պատճառով չեղարկել է մարտի 10-ին նախատեսված ավելի քան 200 չվերթ, այդ թվում՝ 71 միջազգային։ Այս մասին ասվում է չորեքշաբթի ավիափոխադրողի տարածած հաղորդագրության մեջ։

«Ստամբուլի օդանավակայանում մարտի 10-ի դրությամբ չեղարկվել է 185 չվերթ, որից 71-ը՝ միջազգային, Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում չեղարկվել է 20 ներքին չվերթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, առաջիկա օրերին Թուրքիայի խոշորագույն մեգապոլիսում սպասվում է եղանակային պայմանների սաստիկ վատացում՝ ընդհուպ մինչև ձյան տեղումներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular