ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ը մեկնաբանել է Ուկրաինայում կենսաբանական զենքի ստեղծման մասին հաղորդագրությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ Ուկրաինան ռազմական կենսաբանական ծրագրեր է մշակում իր տարածքում գտնվող կենսաբանական լաբորատորիաներում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ճեպազրույցում Դյուժարիկը չի հաստատել Կիեւի կողմից ռազմական կենսաբանական ծրագրերի իրականացումը։ Նա ընդգծել է, որ այս պահին ՄԱԿ-ը չունի այնպիսի տեղեկություն, որը կհաստատի նման լաբորատորիաների մասին «հաղորդումները կամ պնդումները»։

«ԱՀԿ-ի մեր գործընկերները, ովքեր աշխատել են Ուկրաինայի կառավարության հետ, հայտարարել են, որ իրենք տեղյակ չեն ուկրաինական կառավարության որևէ գործունեության մասին, որը չի համապատասխանի նրանց միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ քիմիական կամ կենսաբանական զենքի վերաբերյալ»,- հավելել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ուկրաինայում կենսազենքի ստեղծման ապացույցների մասին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular