ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեղձը կանխարգելում է քաղցկեղը. 20 հետաքրքիր փաստ դեղձի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1.      Դեղձը շատ օգտակար է մարսողական համակարգի համար և օժտված է միզամուղ հատկությամբ: Այն շատ հարմար է երիկամներն ու միզապարկը մաքրելու համար:

 2.      Այս հրաշալի միրգն ունի բնական հանգստացնող ազդեցություն: Այն նաև բարենպաստ ազդեցություն է ունենում ստամոքսի այրոցի դեպքում:

 3.      Դեղձն առաջացնում է հագեցվածության զգացում, ուստի այն շատ հարմար է սննդի ըմդունման ժամերի միջև ուտելու և քաղցն արագ հագեցնելու համար: Չնայած, որ դեղձը քաղցր միրգ է, այն այնուամենայնիվ շատ քիչ կալորիա է պարունակում (30-50) և չի պարունակում ճարպեր, ուստի կարող են օգտագործել նաև նիհարել ցանկացողները:

 4.      Դեղձերը հարուստ են A, B, C վիտամիններով, մագնեզիումով, ֆոսֆորով և կալիումով, ինչի շնորհիվ դրանք օգտակար են ոչ միայն մարսողական համակարգի, այլ նաև մկանների, ոսկորների և սրտամկանի համար:

 5.      Դեղձն օժտված է հիանալի խոնավեցնող հատկությամբ, ուստի շատ օգտակար է մաշկի համար: Այն հաճախ կիրառվում է նաև կոսմետիկ միջոցների մեջ: 

6.      Սննդի մեջ դեղձի գործածությունը դրական ազդեցություն է ունենում գլխամաշկի վրա և կանխում է մազաթափությունը: 

7.      Դեղձն օգնում է ազատվել անհանգստությունից ու վատ տրամադրությունից: Հունգարիայում այն առհասարակ անվանվում է «հանգստության միրգ»:

 8.      Դեղձը շատ բուրավետ է և կարող է օգտագործվել որպես աֆրոդիզիակ:

 9.      Դեղձը պարունակում է սելեն, որը քաղցկեղի կանխարգելման հիանալի միջոց է:

 10.  Հռոմեական կայսրությունում մարդիկ կարծում էին, որ այս միրգը բերվել է Պարսկաստանից, քանի որ լատիներեն անվանումը նման էր Պարսկաստանի անվանմանը («Prunus persica»): Սա է պատճառը, որ սկզբնական շրջանում այն անվանում էին պարսկական խնձոր: 

11.  Իրականում դեղձի հայրենիքը Չինաստանն է, իսկ այլ երկրներում այն հայտնվել է Պարսկաստանի միջոցով: 

12.  Չինաստանում դեղձը համարվում է հաջողության, պաշտպանվածության ու երկարակեցության նշան:

 13.  Դեղձը վարդազգիների ընտանիքին պատկանող միրգ է և «ցեղակից» է նշին: 

14.  1982 թվականից ԱՄՆ-ում օգոստոս ամիսը համարվում է Դեղձի ազգային ամիս:

 15.  Դեղձենին հաճախ անվանում են նաև «կենաց ծառ»:

 16.  Դեղձն Ամերիկայում է հայտնվել Կոլումբոսի՝ այդ աշխարհամաս կատարած 2-րդ կամ 3-րդ ճանապարհորդության ժամանակ:

 17.  Դեղձենիների առաջին այգին ԱՄՆ-ում հայտնվել է 1565 թվականին Ֆլորիդա նահանգում:

 18.  ԱՄՆ-ի Ջորջիա նահանգը տեղի բնակչությունն անվանում է դեղձի նահանգ, քանի որ այնտեղ շատ են դեղձենիների այգիները: Այնուամենայնիվ՝ այս մրգի աճեցման առումով առաջատարը Կալիֆորնիա նահանգն է:

 19.  Դեղձ աճեցնող հիմնական երկիրը Չինաստանն է, որին հետևում է Իտալիան:

 20.  Դեղձի կորիզի միջուկը պարունակում է ցիանական թթու, որը մեծ քանակությամբ օրգանիզմ ներթափանցելու դեպքում խիստ թունավոր է: Հասուն մարդը կարող է ուտել 1-2 դեղձի կորիզի միջուկ: Մեկ միջուկը կշռում է մոտ 10 գրամ, մինչդեռ 100 գրամը կարող է արդեն վտանգավոր լինել կյանքի համար: Սակայն մեծ մասամբ մարդիկ այն նույնիսկ չեն օգտագործում, քանի որ չեն համարում համեղ:

 Նյութի աղբյուրը՝ grandkulinar.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular