ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ հայտնիների 10 ամենադիտված տեսահոլովակները youtube-ում

ՎԻԴԵՈ

Tert.am Life-ը ներկայացնում է youtube-ում հայ հայտնի արտիստների ամենադիտված 10 տեսահոլովակները:  Տեսահոլովակներն ընտրվել են արտիստների youtube-յան  պաշտոնական էջերից:

 

 

10-րդ հորիզոնականում Արամեի «Իմ արև» երգն է, որի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը, տեսահոլովակը նկարել է Հրաչ Քեշիշյանը:

Արամեն տեսահոլովակը հրապարակել է 2012 թ. հունվարի 14-ին: Մինչ օրս այն ունի 11 738 628 դիտում:

 

 

9-րդ հորիզոնականում Լիլիթ Հովհաննիսյանի «Դե էլ Մի» երգն է:  Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, ռեժիսորը՝ Արտյոմ Աբովյանը: Երգչուհին տեսահոլովակը youtube-ի իր էջում հրապարակել է 2014 թ. նոյեմբերի 29-ին: Մինչ օրս այն ունի  11 770 573 դիտում:

 

 

Մարտին Մկրտչյանի «Այս երգը քոնն է» երգը 11 948 425 դիտումով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Երգի երաժշտության հեղինակներն են Ռիչարդ Մադլենյանը և Մարտին Մկրտչյանը, խոսքերինը՝ Սվետլանա Բոսնոյանը, ռեժիսորը՝ Արեն Բայադյանը:

Տեսահոլովակը youtube-ում հրապարակել են 2013 թ. մարտի 21-ին:

 

 

 

7-րդ հորիզոնականում է Գրիգորի Եսայանի «Ոնց եմ քեզ սիրում» երգը: Երգիչն youtube-ի իր պաշտոնական էջում հրապարակել է 2014 թ. նոյեմբերի 3-ին: Այն ունի 12 849 604 դիտում:

 

 

6-րդ հորիզոնականը զբաղեցրել է Լիլիթ Հովհաննիսյանի և Արման Հովհաննիսյանի «Իմ բաժին սերը» երգը: Այն youtube-ում հրապարակվել է  2016 թ. մայիսի 10-ին: Տեսահոլովակն ունի 13 240 191 դիտում:

Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է:

 

 

5-րդ հորիզոնականում է Վաչե Ամարյանի և Լիլիթ Հովհաննիսյանի «Ինձ չսպանես» երգը, որի երաժշտության հեղինակը Վաչե Ամարյան է, խոսքերինը՝ Վահրամ Պետրոսյանը, տեսահոլովակը նկարել է Արթուր Մանուկյանը: 2014 թ. Օգոստոսի 2-ից մինչ օրս այն ունի 14 445 675 դիտում:

 

 


Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի «Անհնար է» երգը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Արման Անտոնյանն է, ռեժիսորը՝ Կարեն Ամյանը: Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2015 թ. սեպտեմբերի 22-ին: Մինչ օրս այն ունի 15 069 126 դիտում:

 

 

3-րդ հորիզոնականում է Ռազմիկ Ամյանի «Չունի աշխարհը քեզ նման» երգը, որի պրեմիերան կայացել է 2015 թ. նոյեմբերի 7-ին: Այն ունի 15 942 341 դիտում: «Չունի աշխարհը քեզ նման» երգի երաժշտության և խոսքերի հեղինակը հենց Ռազմիկն է, տեսահոլովակը նկարել է Կարեն Ամյանը:

 

 

2-րդ հորիզոնականում է Արմենչիկի «Happy Birthday» երգը, որի երաժշտության հեղինակը Արամ Ավագյան է, խոսքերինը՝ Սաթենիկ Թորոսյանը: 2012 թ. ապրիլի 14-ից մինչ օրս այն ունի 15 967 138 դիտում:

 

 

Առաջին հորիզոնականում Լիլիթ Հովհանիսյանի և Նանուլի «Իմ տիկնիկն ես»  երգն է: Այն ունի 19 593 942 դիտում: Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2015 թ. մարտի 9-ին:

Երի երաժշտության և խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, ռեժիսորը՝ Արտյոմ Աբովյանը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular