ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատժամիջոցների պատճառով Ռուսաստանից գործարարների հոսքը Հայաստան մեծացել է. Ռիելտոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ Հայաստանում բնակելի անշարժ գույքի վարձակալության գների աճը կապված է ՏՏ ոլորտի մասնագետների երկիր ժամանելու հետ: Այդ մասին ասել է «Օլիվեր գրուպ» անշարժ գույքի գնահատող ընկերության հիմնադիր Հրաչյա Հակոբյանը։ Փորձագետն ընդգծել է, որ հատկապես աճել է բիզնեսի հետ կապված տարածքների պահանջարկը։

«Կարելի է ասել, որ այդ աճի առյուծի բաժինը ՏՏ ընկերություններին է։ Ելնելով մեր գործառնական տվյալներից՝ մենք կարող ենք դա ասել մեծ վստահությամբ»,- ասել է նա։

Հակոբյանը տեղեկացրել է, որ իր տեղեկություններով, ՏՏ ընկերությունների բազմաթիվ սեփականատերեր կամ մենեջերներ սկսել են ընկերություններ գրանցել Հայաստանում։ Պահանջարկն աճում է ոչ միայն գրասենյակների, այլ նաև արտադրական տարածքների, ինչպես նաև խանութների և պահեստների համար, հավելել է Ռիելտորը։ Նա ընդգծել է, որ բիզնես տարածքների և բնակարանների վարձակալության գների աճ նկատվում է արդեն մի քանի ամիս, սակայն փետրվարի վերջից այն արագացել է։

Sputnik Արմենիան գրել է, որ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր մեծ թվով ռուսներ են ժամանել Երևան, իսկ Մոսկվայից և այլ քաղաքներից դեպի Երևան թռիչքների թիվը մի քանի անգամ աճել է։ Թեև ժամանողներից ոմանք ծագումով հայ են, բայց կան նաև Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք չունեն հայկական արմատներ կամ որևէ կապ Հայաստանի հետ։

Ըստ խորհրդատվական և անշարժ գույքի ընկերությունների ներկայացուցիչների՝ այցելուների մի մասը բիզնեսի ներկայացուցիչներ են, ովքեր ձեռնարկություններ են բացում Հայաստանում Ռուսաստանին վերաբերող ԵՄ-ի և ԱՄՆ-ի  սահմանափակումները շրջանցելու նպատակով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular