ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ոչ թե աշխարհի բարձրագույն լիգայում է, այլ որբանոցում. Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Նիկոլն այսօր հայտարարել է, թե իբր Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»:
Ինչքան անբարոյական պիտի լինել, որ 5 000 զոհերից, հայրենազրկումից, շարունակվող ադրբեջանական ագրեսիայից հետո խոսել նման թեմաների մասին և նման տխմարագույն գնահատականներով։
Դնենք մի կողմ Հայաստանի ժողովրդավարության հարցը։
Դիտարկենք պետության վիճակը։
Փաստ է, որ Նիկոլի քառամյա կառավարման արդյունքում երկրորդ հայկական պետությունը՝ Արցախը, դե ֆակտո փլված է, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխանության և անկախության, իր ուժի և գոյության պատմական մինիմումի վրա է։
Ուստի Հայաստանը ոչ թե աշխարհի բարձրագույն լիգայում է, այլ որբանոցում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular