ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձգել գոտիները․ Հայաստանին նոր զրկանքներ են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի քաղաքացիներին հարկ է առաջիկայում պատրաստվել տնտեսական լուրջ խնդիրների, ձգել գոտիները և ուշադիր հետևել Հայաստանի իշխանությունների վարքին։ Առաջիկայում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը «թափ տալու» բավականին լուրջ առիթներ են ունենալու։ Պատճառը հացահատիկի շուկայում ստեղծված խայտառակ իրավիճակն է։ Այդ մասին նույնիսկ ստիպված է եղել խոստովանել Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրված Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ Վահագն Խաչատուրյանը։ Վերջինս նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո հակամարտության հետևանքով տնտեսական լրջագույն մարտահրավերներ են ի հայտ եկել և այդ ուղղությամբ իբր աշխատանքներ են կատարվում։ Նա նաև խոստովանել է, որ 50 դոլարով աճել է 1 տոննա հացահատիկի գինը։

Ըստ Վահագն Խաչատուրյանի՝ դժվարություններ են սպասվում, քանի որ հացահատիկի բերքը, որը պետք է ներկրվեր Ուկրաինայից, չի լինելու։

«Համաշխարհային շուկայում ցորենի գինը 50 դոլարով միանգամից աճեց, հիմա չգիտենք, թե ոնց կլինի նավթի գները, ամեն ինչ փոխկապակցված է նավթի գնի հետ։ Վատատեսական այս սցենարը որ կա, պետք է ունենանք, բայց,- ասել է Վահագն Խաչատուրյանը, համենայն դեպս՝ կոչ անելով նաև լավատես լինել։ Կառավարության երեկվա նիստը Վահագն Խաչատուրյանի համար վերջինն էր, քանի որ նա արդեն երկու օրից զբաղեցնելու է նախագահի պաշտոնը։ Եվ այդ պայմաններում, երբ նա հարկ է համարում անդրադառնալ հացահատիկի խնդրին, վկայում է, որ գործող իշխանությունները լրջորեն մտահոգված են իրենց սպասվող հեռանկարից։ Նշենք, որ Ռուսաստանը ժամանակավորապես արգելում է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ, այդ թվում՝ Հայաստան։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ սահմանափակումը տարածվում է ցորենի, գարու, եգիպտացորենի վրա։ Այն ուժի մեջ կլինի մինչև օգոստոսի 31-ը։ Բացի այդ, արգելվում է շաքարի ու եղեգնաշաքարի հումքի արտահանումը Եվրասիական տնտեսական միության տարածքից դուրս։

Ըստ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության` որոշման նպատակն է թույլ չտալ, որ ռուսական ցորենը երրորդ երկրներ հասնի ԵԱՏՄ տարածքից։ Իսկ գործող վարչախումբն ամեն գնով խուսափում է խոսել պարենային անվտանգությանը սպառնացող վտանգներից։ Առաջիկայում էլ Փաշինյանը կշարունակի իր ձևավորած ավանդույթը՝ մատ կամ ուրիշ բան թափ տալու տեսքով։ Մինչև ՀՀ քաղաքացին հասկանա, որ փաշինյանական իշխանությունները աղետի են տանում երկիրը, և ստիպված լինի թափ տալ վարչախմբին։

Արման Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular