ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՊԿ-ն հայտարարություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները խորը մտահոգություն են հայտնում քիմիական ահաբեկչության սպառնալիքի կապակցությամբ, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում անդամ երկրների համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները, լինելով Քիմիական զենքի մշակման, արտադրության, պահեստավորման և օգտագործման արգելման և դրանց ոչնչացման մասին կոնվենցիայի մասնակիցներ, ոչ միայն անհանգստություն են հայտնում քիմիական ահաբեկչության սպառնալիքների վերաբերյալ, այլ նաև վճռականորեն հայտարարում են աշխարհը քիմիական զենքից զերծ պահելու իրենց հանձնառության մասին:

Տեքստը հիշեցնում է, որ Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպությունները թունավոր քիմիական նյութեր են օգտագործում և ունեն իրենց սեփական արտադրական բազան մարտական թունավորման նյութերի սինթեզի համար:

«Այսպիսով, քիմիական ահաբեկչությունն արդեն իրականություն է դարձել, որը բոլորից պահանջում է վճռական, հետևողական և անհետաձգելի գործողություններ»,- ասված է հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular