ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 453,4 միլիոնը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 11-ի առավոտվա դրությամբ կազմել է 453 միլիոն 464 հազար 764: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 29 հազար 827 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 79 միլիոն 454 հազար 920 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 965 հազար 464-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 42 միլիոն 984 հազար 261-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 515 հազար 714 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 29 միլիոն 259 հազար 206 հիվանդացած, նրանցից մահացել է 654 հազար 380-ը:

Չորրորդ դիրքում Ֆրանսիան է: Երկրում միագումար գրանցվել է 23 միլիոն 492 հազար 815 ախտահարված եւ 140 հազար 904 մահ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մարտի 11-ի առավոտվա դրությամբ կազմել է 776,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2965, Հնդկաստանում՝ 368, Բրազիլիայում՝ 3041, Ֆրանսիայում՝ 2135 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular