ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ՀՀ-ին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ է արել. Բայրամով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել։ Այն բաղկացած է 5 կետից։ Այդ մասին Anadolu-ին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա ընդգծել է, որ Բաքուն ներկա պահին Երևանից պատասխան է սպասում։
 
«Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,- ասել է նա։
Ադրբեջանի արտգործնախարարի պնդմամբ` դեռ 1 տարի առաջ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սակայն Երևանի կողմից դեռ արձագանք չկա (ՀՀ իշխանությունները բազմիցս ասել են խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, – խմբ.)։
 
«Իր բարի կամքը դրսևորելու համար ադրբեջանական կողմը վերջերս նոր առաջարկ է արել Հայաստանին։ Առաջարկը համապարփակ փաստաթուղթ է... Մենք հայկական կողմին առաջարկել ենք մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք, ըստ էության, ներառում են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը»,– նշել է Բայրամովը։
Նա նաև շեշտել է, որ փաստաթուղթը մեկ էջանոց է, սակայն Բայրամովը չի մանրամասնել, թե ինչ կետերի մասին է խոսքը։
Հիշեցնենք` փետրվարի 9–ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է բանակցել։
 
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը և համապատասխան փաստաթղթով արձանագրելը, իհարկե, մեր կառավարության և բոլոր կառավարությունների նպատակն է եղել»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել, և դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն պատասխան է սպասում Երևանից հնարավոր խաղաղության պամանագրի ստորագրման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հունվարի 20-ին ասել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձևակերպումն ու ստորագրումը ենթադրում է մի շարք պայմանների առկայություն։ Նա ընդգծել էր, որ պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է գտնել ԼՂ հիմնախնդրի լուծում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապված է ԼՂ հակամարտության կարգավորման հետ։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular