ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննիչ հանձնաժողովի աշխատանքն արգելակվել է․ զինվորականները չեն ուզում քավության նոխազ դառնալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովի ստեղծումից հետո ամեն ինչ անում են այդ նույն հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար։ Ի սկզբանե, ակնհայտ էր, որ այդ հանձնաժողովը ստեղծվում է ընդամենը մեկ նպատակով՝ ամեն գնով ալիբի ապահովել Նիկոլ Փաշինյանի համար, նաև պատերազմի մեղքը բարդել երկրի ռազմական ղեկավարության վրա։ Թե՛ իշխանական քարոզչամեքենայի վարքը, թե՛ այդ հանձնաժողովում ընդգրկված պատգամավորների, փորձագետների և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների տրամադրվածությունն ապացուցում են այս պնդումը։ Եվ իզուր չէ, որ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, լեգիտիմացնել փաշինյանական հերթական կառույցի եզրակացությունները։

Ամենամեծ խնդիրը հանձնաժողովն ունի զինվորականության հետ։ Մինչ օրս, ինչպես հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը, միայն Սամվել Բաբայանն է ներկայացել հանձնաժողովի նիստին․ մինչդեռ ՊՆ-ից պիտի զինվորականների հրավիրեն, հարցաքննեն, որպեսզի կարողանան եզրակացություններ տալ։ Զինվորականությունը կտրականապես հրաժարվում է ներկայանալ նիստերին, պատասխանել Անդրանիկ Քոչարյանի ու նրա ենթակաների հարցերին, շատերն էլ սպառնացել են լքել ԶՈՒ-ն, եթե այդ հարցով ճնշում գործադրվի։ Բոլորն են հասկանում, որ իրենց են փորձում քավության նոխազ դարձնել պատերազմում կրած պարտության համար։ Ըստ էության, սա նշանակում է, որ այդ հանձնաժողովը ձախողել է իր վրա Փաշինյանի դրած կարևոր առաքելությունը։ Այդ պայմաններում, առավել քան կարևոր է դառնում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը։ Ընդդիմադիր ուժը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ և առաջարկում է ստեղծել Սահմանադրությանը համապատասխանող, բավարար լիազորություններով օժտված և հանրային լայն ու հավասարակշիռ մասնակցություն ունեցող պետական առանձին մարմին, որը կզբաղվի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելով:

Պետրոս Աբրահամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular