ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի թվային հարթակները պատասխանատվություն են կրում Ուկրաինայում ազգայնականության խրախուսման համար. Զախարովա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի թվային հարթակներն ուղղակիորեն պատասխանատվություն են կրում Ուկրաինայում ազգայնականության խրախուսման համար: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Մետա» ընկերության հայտարարությունը:

«Այլատյացությունը սահմաններ չի ճանաչում: Ինտերնետային այլատյացությունը՝ առավել ևս: Երկար տարիներ ազգայնականությունը մշակվել է Ուկրաինայի տարածքում և խրախուսվել Արևմուտքի կողմից: Ժամանակն է եզրակացություններ անել և օգտագործել բոլոր ռեսուրսները, առաջին հերթին՝ տեղեկատվությունը, դադարեցնել ատելության հրահրումը թվային հարթակներում: Միացյալ Նահանգներն ուղղակիորեն պատասխանատու է Ուկրաինայում ազգայնականության խրախուսման համար»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular