«Այո´, «680 000»-ի իշխանություն, դուք պատմություն եք կերտում, բայց դա Հայաստանի կործանման պատմությունն է». Ռուբեն Մելքոնյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքիան հարաբերությունները կկարգավորի միայն ու միայն այն Հայաստանի հետ, որը
– կհրաժարվի Արցախից,
– կհրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից,
– կհրաժարվի իր պատմական բնօրրանի հիշողությունից:
Նախորդ 30 տարվա ընթացքում Թուրքիան չցանկացավ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել հենց այն պատճառով, որ Հայաստանը չհրաժարվեց վերը նշվածներից. մնացածը այս պահին արդեն տրագիկոմիկ դիվանագիտական ձևակերպումներ են` կապիտուլացված և «դուխազերծված», սակայն լայն ժպիտի ներքո:
Այո´, «680 000»-ի իշխանություն, դուք պատմություն եք կերտում, բայց դա Հայաստանի կործանման պատմությունն է»: