ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


12-րդ հարկից նետված 34-ամյա տղամարդը Երեւան էր եկել հետազոտվելու. նոր մանրամասներ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դավիթ Մելքումյանի մահվան դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2017 թվականի հունվարին 18-ին՝ ժամը 01.15-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ եղբայրն ինքնասպանություն է գործել` նետվելով 12-րդ հարկից:

Դեպքի վայրի զննությամբ՝ Երեւան քաղաքի Ազատության պողոտա 11 Ա շենքի բակում, հայտնաբերվել է 1982 թվականին ծնված Դավիթ Ստյոպայի Մելքումյանի դիակը։

Նախնական տվյալներով՝ տուժողը, ով Իջեւանի բնակիչ է, Երեւան էր եկել հունվարի 17-ին՝ բժշկական հետազոտման ենթարկվելու նպատակով եւ ինքնասպանություն է գործել՝ եղբորը պատկանող բնակարանի հյուրասենյակի պատուհանից նետվելու միջոցով:

Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննությամբ պարզվել է դեպքի պահին բնակարանում գտնված անձանց շրջանակը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քննությամբ հայտնի դարձած նախնական տվյալներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular