ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահազանգ. բանկերը արտարժույթով գումար չեն տրամադրում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1or.am-ը քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ բանկերը արտարժույթով գումար չեն տրամադրում: Օրինակ, ԱՄՆ-ից իրենց հարազատները դոլար են ուղարկում, բայց բանկերը այստեղ դոլարի փոխարեն միայն համարժեք կուրսով դրամ են տալիս: Ավելին, իրականում խնդիրը ոչ միայն դոլարի, այլև բոլոր արտարժույթների հետ է կապված:

1or.am-ը կապ հաստատեց Կենտրոնական բանկի հետ՝ ճշտելու տեղեկատվության իսկությունը և պատճառները: ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ.

«Նման զանգեր մենք նույնպես շատ ստանում ենք, գրանցում ենք, փոխանցում վերահսկողներին, որպեսզի նրանք արդեն բանկերի հետ կապի դուրս գան և կարողանան հասկանալ՝ ինչումն է խնդիրը»:

Կենտրոնական բանկի աշխատակիցը հորդորեց փորձել հարցը պարզաբանել ՀՀ բանկերի հետ, սակայն մի քանի բանկեր մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին կամ ստացանք անորոշ պատասխաններ:

 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular