ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան Պեկինից օգնություն չի խնդրել. Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվան Պեկինից օգնություն չի խնդրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու համար։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ի պատասխան լրագրողի խնդրանքին՝ հաստատել կամ հերքել Financial Times-ի հրապարակումը, ըստ որի Սպիտակ տունը տեղեկություն է ստացել այն մասին, որ Ռուսաստանը իբր ռազմական օգնություն է խնդրել Չինաստանից Ուկրաինայում հատուկ գործողության համար, Պեսկովը բացասական պատասխան է տվել։

«Ո՛չ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դա ճիշտ է։

Հիշեցնենք, որ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լինցզյանը հայտնել է, որ ԱՄՆ-ից ստացված հաղորդագրություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը Չինաստանից ռազմական օգնություն է խնդրել Ուկրաինայում հատուկ գործողության համար, ապատեղեկատվություն են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular