ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի նոր նախագահը կարդաց երդումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանում տեղի է ունեցել ՀՀ հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը։

Նորընտիր նախագահը երդվել է Մատենադարանի ազգային թանգարանում պահվող Սահմանադրության առաջին օրինակի և 7-րդ դարում վերաշարադրված Սուրբ Աստվածածնի Ավետարանի վրա։ «Երդվում եմ հավատարիմ մնալ Հայաստանի Սահմանադրությանը, լինել անաչառ, առաջնորդվել միայն պետական ​​ու ազգային շահերով և գործադրել բոլոր ջանքերը ազգային միասնության ամրապնդման համար»,- ընթերցել է նա երդման տեքստը։

Լրատվական գործակալությունների լրագրողները և հայ հեռուստադիտողները անմիջապես նկատել են Խաչատուրյանի քարացած ու «ոչինչ չասող» դեմքը։ Սակայն հայ հանրությունը դրանից բոլորովին էլ զարմացած չէ: Ի վերջո, օրերս Վահագն Գառնիկովիչը, պատասխանելով լրագրողների հարցերին, սենսացիոն հայտարարություն էր արել: Հարցին, թե իշխանությունները ցանկանու՞մ են շարունակել «խաղաղության դարաշրջան» բացելու քաղաքականությունը, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանն ամեն օր կրակում է խաղաղ գյուղերի ուղղությամբ, նա պատասխանել է. «Իսկ ի՞նչ, որ կրակում են։ Իսկ դու ի՞նչ ես ուզում։ Դե, կկրակեն և կանգ կառեն։ Նրանք իրենց գործողություններով չեն կարող մեզ շեղել խաղաղության ճանապարհից»։ Լրագրողները նմանատիպ արձագանք են ստացել նաև Արցախում մի քանի օր շարունակ տիրող հումանիտար աղետի իրավիճակի վերաբերյալ հարցին։ Նշենք, որ այնտեղ մարդիկ մնացել են առանց գազի, իսկ եղանակը, հակառակի պես, բնավ էլ տաք չէ:

Եվ վերջում նշենք, որ հինգերորդ նախագահի անտարբերությունը մեկ այլ բացատրություն էլ ունի: 2018 թվականի ապրիլին ուժի մեջ մտած նոր Սահմանադրությամբ (Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո) նախագահի պաշտոնը վերածվել է արարողակարգային պաշտոնի առանց գործադիր իշխանության լիազորությունների։]

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular