ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես կմասնակցեմ միայն այնպիսի հավաքների, որտեղ զգամ՝ կա վճռականություն իշխանափոխության համար. Ավետիք Իշխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ ՌԴ քաղաքական վերնախավում բավականին տարակուսած ու վրդովված են այն հանգամանքից, որ այս օրերին Հայաստանում պրոռուսական ընդամենը 1-2 ակցիա է իրականացվել, այն էլ՝ բավականին սակավամարդ: 

Երևի այդ է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում հայտարարություն է տեղադրվել այն մասին, որ «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.03.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Աշոտ Գալստյանի իրազեկումը ս.թ. մարտի 19-ին՝ ժամը 15.00-16.00-ը Ստ. Շահումյանի անվան հրապարակում հավաք և ժ.16.00-16.30 Ստ. Շահումյանի անվան հրապարակից՝ Բեյրութի փողոց Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց՝ մինչև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հարակից տարածք երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»:

1or.am-ը թեմայի շուրջ զրուցել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանի հետ:

«Իմ կարծիքով՝ ընդհանրապես, ռուս-ուկրաինական այս հակամարտությանն առնչվող բոլոր հարցերում Հայաստանի և՛ քաղաքական իշխանությունները, և՛ ընդդիմությունը, և՛ հասարակական գործիչները պետք է բավականին զուսպ լինեին իրենց կարծիքն արտահայտելիս, որովհետև մի կողմից Ռուսաստանը և՛ դե յուրե , և՛ դե ֆակտո մեր դաշնակիցն է, մյուս կողմից՝ այդ հակամարտության ցանկացած հանգուցալուծում շատ բարդ իրավիճակի է հանգեցնելու մեր տարածաշրջանում: Այս տեսանկյունից ինձ համար բացարձակապես անընդունելի էին հակառուսական հավաքները և՛ Ռուսաստանի դեսպանատան, և՛ Շևչենկոյի արձանի առջև: Իմ կարծիքով՝ հավասարապես սխալ է նաև հօգուտ Ռուսաստանի ակցիաներ իրականացնելը: Խիստ անընդունելի եմ համարում նաև այս գերծանր իրավիճակում հակառուսական հիստերիան և գրառումները:

Հարցին, թե ինքն անձամբ մասնակցելու՞ է ակցիային, Իշխանյանը նշեց.

«Ես այդպիսի հավաքների չեմ մասնակցում, որոնք տեղի են ունենում տարբեր դեսպանատների առջև: Ես այդ ամենը չեմ ընդունում, որովհետև դա խեղճուկրակ մտածողության արդյունք է: Ես կմասնակցեմ միայն այնպիսի հավաքների, որտեղ զգամ՝ կա վճռականություն իշխանափոխության համար՝ Հայաստանի ներկայիս իշխանության դեմ, ոչ թե այլ երկրներից օգնություն խնդրելու կամ բողոքելու նրանցից»:

 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular