ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը դավաճանել է իր դաշնակից Հայաստանին, իսկ դավաճաններին չեն աջակցում. Արա Պապյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ ՌԴ քաղաքական վերնախավում բավականին տարակուսած ու վրդովված են այն հանգամանքից, որ այս օրերին Հայաստանում պրոռուսական ընդամենը 1-2 ակցիա է իրականացվել, այն էլ՝ բավականին սակավամարդ: 

Երևի այդ է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում հայտարարություն է տեղադրվել այն մասին, որ «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.03.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Աշոտ Գալստյանի իրազեկումը ս.թ. մարտի 19-ին՝ ժամը 15.00-16.00-ը Ստ. Շահումյանի անվան հրապարակում հավաք և ժ.16.00-16.30 Ստ. Շահումյանի անվան հրապարակից՝ Բեյրութի փողոց Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց՝ մինչև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հարակից տարածք երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»:

1or.am-ը թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Արա Պապյանի հետ:

«Ես զարմանում եմ, որ իրենք զարմացած են, որ Հայաստանում չկան ռուսական ագրեսիան աջակցողների մեծ զանգվածներ, որովհետև իսկ ինչու՞ պետք է աջակցենք: Ինչու՞ են զարմանում, որ Հայաստանում Ռուսաստանի աջակիցներ չկան, աշխարհի երկրների 90 տոկոսում չկան և, առավել ևս, Հայաստանում չպետք է լինեն, որովհետև դավաճաններին չեն աջակցում: Ռուսաստանը դավաճանել է իր դաշնակից Հայաստանին, ինչի հետևանքով Հայաստանը ռազմաքաղաքական ջախջախիչ պարտություն է կրել Արցախում և շարունակում է դեռ կրել: Ռուսաստանը պիտի զարմանա, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ռուս խաղաղապահները, գտնվելով Արցախում, մի շաբաթ է՝ չեն կարողանում կարգավորել մի հատ հասարակ գազամուղի հարցը: Այ երբ այդ հարցերը կկարգավորեն, այդ ժամանակ էլ, այսպես ասած, իրենց աջակցողների թիվը շատ կլինի»:

Ի պատասխան մեր դիտարկմանը, թե իր պատասխանից կարելի է ենթադրել, որ չի մասնակցելու ակցիային, Պապյանը նշեց.

«Ոչ միայն չեմ մասնակցելու, ես դեմ եմ նման ակցիաների: Ես մասնակցել եմ Ռուսաստանի այս քայլը դատապարտող ակցիաներին»:

 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular