ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի Դաշնությունն ագրեսիվ պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ՝ Ուկրաինայի տարածքում. Լևոն Բարսեղյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ ՌԴ քաղաքական վերնախավում բավականին տարակուսած ու վրդովված են այն հանգամանքից, որ այս օրերին Հայաստանում պրոռուսական ընդամենը 1-2 ակցիա է իրականացվել, այն էլ՝ բավականին սակավամարդ: 

Երևի այդ է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում հայտարարություն է տեղադրվել այն մասին, որ «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.03.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Աշոտ Գալստյանի իրազեկումը ս.թ. մարտի 19-ին՝ ժամը 15.00-16.00-ը Ստ. Շահումյանի անվան հրապարակում հավաք և ժ.16.00-16.30 Ստ. Շահումյանի անվան հրապարակից՝ Բեյրութի փողոց Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց՝ մինչև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հարակից տարածք երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»:

1or.am-ը թեմայի շուրջ զրուցել է լրագրող Լևոն Բարսեղյանի հետ.

«Մարդիկ ազատ են ՀՀ-ում իրացնելու իրենց իրավունքները, Հայաստանի Հանրապետությունը համակենտրոնացման ճամբար չէ, և ամեն ինչ անելու ենք, որ համակենտրոնացման ճամբար չդառնա: Մեկ մարդը մյուսի իրավունքի իրացումը որոշել չի կարող: Կարող է կարծիք ունենալ, միանալ, չմիանալ: Ինձ, օրինակ, այդ ակցիաները չեն հետաքրքրում, ես չեմ մասնակցում դրանց: Ես բոլորովին ուրիշ կարծիք ունեմ: Ես համարում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունն ագրեսիվ պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ՝ Ուկրաինայի տարածքում: Այս մասին մենք պատերազմի առաջին օրերից էլ հայտարարել ենք: Հանրային քննադատության իրավունք ունենք բոլորս, և մենք քննադատում ենք նմանատիպ ակցիաները և մերժում ենք Կայսրությունը վերականգնելու գործողությունները: Սա իմ անձնական դիրքորոշումն է»:

Հարցին, թե ինքն անձամբ մասնակցելու՞ է նախատեսվող ակցիային, Բարսեղյանը նշեց, որ չի պատրաստվում, չնայած՝ չի էլ քննադատում մասնակցել պատրաստվողներին.

«Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հնարավոր զանազան քաղաքական միջոցառումների ֆինանսավորման աղբյուրները բացել և բացահայտել: Իսկ եթե որևէ սև գործարք չունեն, շատ լավ է, ի՞նչ է եղել, թող բողոքի կամ աջակցության ցույցեր անեն, դա նորմալ է, դա իրավունք է»:

 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular