ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զգուշացնում էի, որ մեզ մղելու են դեպի այդ պատերազմը». Լուկաշենկոն հայտնել է Բելառուսի ուղղությամբ «Տոչկա-Ու»-ի արձակման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկրի ուղղությամբ արձակվել է «Տոչկա-Ու» հրթիռ։ Այս մասին Լուկաշենկոն խոսել է զինվորականների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է պետական ԲելՏԱ գործակալությունը։

Լուկաշենկոն չի հստակեցրել, թե որտեղից և ով է արձակել հրթիռը Բելառուսի ուղղությամբ, սակայն ասել է, որ «իրենք ու ռուսները» երկու օր առաջ այն որսացել և ոչնչացրել են Պրիպյատի շրջանում։ Իսկ այս օրերին լռության պատճառն այն էր, որ փորձում էին «հասկանալ՝ ինչ է այնտեղ կատարվել»։

«Ես ձեզ զգուշացրել էի, որ մեզ մղելու են դեպի այդ գործողությունը, այդ պատերազմը, բառացիորեն երկու օր առաջ հերթական «Տոչկա-Ու» հրթիռի արձակումը մեր Բելառուսի տարածքում, հարված մեր տարածքին, որը մենք հաջողությամբ կասեցրինք ռուսների հետ։ Մի հրթիռո՞վ են ուզում ռմբակոծել Բելառուսը: Դա չի աշխատի: Այդ հրթիռը մեզ ուղղակի չի հասնի։ Բայց ինչո՞ւ է դա արվում։ Որպեսզի մեզ գրգռեն, և որ մենք սկսենք արձագանքել: Բայց մենք այդքան էլ պարզամիտ չենք: Եթե պատասխանենք, արդեն տեղը-տեղին կպատասխանենք։ Այնպես, որ բոլորը զգան: Առայժմ մենք դա հանդուրժում ենք»,- ասել է Լուկաշենկոն։

Միաժամանակ նա ընդգծել է, որ չի պատրաստվում ներքաշվել այն գործողության մեջ, որը Ռուսաստանը իրականացնում է Ուկրաինայում։

«Սրա կարիքը չկա... մենք այնտեղ անելիք չունենք»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ ավելին, բելառուսներին այնտեղ չեն հրավիրում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular