ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականում, դուք պարզապես մարգինալների խունտա եք.Հայկ Մամիջանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայկ Մամիջանյանը գրում է.
 
Երկու տարբերակ կա.
1. Արարատ Միրզոյանը չունի մեր երկրի դիվանագիտական պատմության տարրական գիտելիքներ եւ անտեղյակ է մեր հասարակության մեջ տիրող կարծիքներից
2. Արարատ Միրզոյանը մեր երկրի քաղաքացիներին չի հարգում ու փորձում է իր էժան ստերով կերակրել
Իր հարցազրույցում նա նշել է. «Ընդգծեմ, որ սա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Թուրքիա վերջին տասնամյակում։»։ 2014 թվականին ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, բայց ոչ թե Միրզոյանի պես ատամնաշարը ցուցադրելու, այլ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին հրավերը փոխանցելու համար։
Հաջորդիվ Միրզոյանը ասում է. «Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում»։
Այդ հասարակական կարծիքը կառավարական «դաչաներ»-ու՞մ եք հաշվել։ Մեր երկրում միայն այդտեղի բնակիչներն են թուրքի գիրկը վազելուն կողմ։ Հասարակության 68-90%-ը համարում է Թուրքիան սպառնալիք (ըստ ոլորտի՝ տնտեսական, քաղաքական, անվտանգային) եւ միայն 5%-ն է համարում, որ անհրաժեշտ է առաջնահերթ հենց այդ երկրի հետ բարելավել հարաբերությունները (IRI-ի հարցման արդյունքները կցված են գրառմանս)։
Իրականում, դուք պարզապես մարգինալների խունտա եք, որը չի ներկայացնում մեր հասարակությունը եւ ոչ մի պարագայում իրավունք չունի խոսել մեր երկրի անունից։
Մնացածի մասին՝ առաջիկա հարցազրույցներում։
 
 
 
 
 
 
 
 
 
454
 
Комментарии: 41
Поделились: 120
 
Нравится
 
 
 
Комментировать
 
 
Поделиться
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular