ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Արցախի հարցով իշխանությանը նոր փորձություն է սպասվում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է քննարկման առարկա դարձնել Արցախում ստեղծված ծանր կացությունը։ Ինչպես հայտնի է, 2 շաբաթ է՝ սահմանին լարված է, մարտի 8-ից Արցախը զրկված է բնական գազից, ադրբեջանական կողմն օրեր շարունակ թույլ չի տալիս նորոգել գազատարը, երկարաձգվել են դպրոցական արձակուրդները, մի շարք արտադրամասեր Արցախում չեն գործում: Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջեւ։

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահին` «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» թեմայով հրատապ նիստ անելու առաջարկով։ Այն առաջարկում են անցկացնել մարտի 22-ին գումարվող հերթական նիստերի օրերի երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում։ Ընդդիմությունը կարեւորում է նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի զեկույցները։

Արդյոք իշխող մեծամասնությունը կընդառաջի՞ այս պահանջին՝ հաշվի առնելով, որ Հայաստանը հանդես է գալիս որպես Արցախի անվտանգության երաշխավոր, թե՞ սա էլ կջրի, ինչպես Արցախի վերաբերյալ մյուս նախաձեռնությունները: Երեկ իշխող թիմում դեռ հրահանգ չէին ստացել, թե ինչ են անելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular