ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի վարչակարգի նպատակը հայերի արտաքսումն է Արցախից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

realtribune.ru–ն գրում է, որ Արցախի շուրջ լարվածության սրման նպատակը ոչ թե մինիսուլթանության զինված հարձակումն է, այլ արցախահայության արտահոսք հրահրելը: Նման կարծիք է հայտնել «realtribune» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը։

«Դա թուրքական պարզ բանաձև է, չկան հայեր, չկա հայկական պետականություն։ Ուստի կոչ եմ անում բոլոր մտածող հասարակական ակտիվիստներին և լրագրողներին չտրվել Բաքվի այդ ապուշ երգչախմբի ազդեցությանը։ Եթե մինիսուլթանությունը կարողանար առանց միջազգային հետևանքների գրավել Ստեփանակերտը, ապա դա տեղի կունենար արդեն 2020 թվականին: Բոլորն են հասկանում, որ այն ժամանակ նրանց կանգնեցրեց ոչ թե Ռուսաստանը, այլ բոլորովին այլ ուժեր։ Բաքվի համար այսօր ավելի կարևոր է գազ վաճառել Եվրոպային գերբարձր գներով, քան թե դատապարտվել հենց այդ նույն Եվրոպայի կողմից»,- գրել է նա հեռագրային իր ալիքում։

Նրա կարծիքով «Եվրոպան նվաստացած է ուկրաինական ճգնաժամի պատճառով, իսկ Ամերիկան լավագույն լույսի ներքո չի երևում, քանի որ օբյեկտիվ պատճառներով Ռուսաստանի հաշվին միավորներ հավաքել ամբողջությամբ չեն կարող, բայց ահա Բաքվի հաշվին մեծ ուրախությամբ դա կանեն»։

«Հատկապես, քանի որ շատերի մոտ շուտով ընտրություններ են: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրա համար իր ներկայիս դիրքորոշմամբ Արցախի կարգավիճակի հարցը միակ թեման է, որի շուրջ նա կարող է բանակցել Արևմուտքի հետ։ Նախկինում Կրեմլը ուրախ կլիներ ամեն ինչ տալ, բայց դա այլևս չի կարող որոշակի պատճառներով: Այդ պատճառով էլ Ադրբեջանը կատաղել է անզորությունից և փորձում է ահաբեկել արցախահայությանը։ Ոչինչ չի ստացվի: Արդեն բաց են թողնված հնարավորությունները: Հաշտվեք դրա հետ»: 

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժն ավելի ինտենսիվ է գնդակոծում Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ ականանետերից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular