ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում կհնչի Ջոակինո Ռոսինիի «‎Stabat Mater» հանրահայտ ստեղծագործությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մարտի 31-ին հանդես կգան համատեղ համերգով, որը կղեկավարի Հովհաննես Չեքիջյանը: Երեկոյին, որը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կհնչի Ջոակինո Անտոնիո Ռոսինիի «‎Stabat Mater» ստեղծագործությունը:

Որպես մենակատարներ հանդես կգան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո սոպրանո), Միքայել Գրիգորյանը (տենոր), Բողոս Բիազբեկյան (բաս):

«Stabat Mater»-ը հոգևոր քրիստոնեական երգ է՝ լատիներենով, որը պատմում է խաչված Որդու խաչի առջև սգացող Աստվածամոր մասին: Անվանումն առաջացել է հիմնի առաջին տողից «Stabat Mater dolorosa», ինչը նշանակում է «Կանգնած էր սգավոր մայրը»։ Ռոսինին, վատառողջ լինելու պատճառով, գրել է պարտիտուրայի միայն մի մասը: Մնացած 6 լրացուցիչ մասերն ավարտել է նրա ընկեր Ջովանի Թադոլինին։

Ամբողջական ստեղծագործության բաց պրեմիերան տեղի է ունեցել 1842 թվականի հունվարի 7-ին Փարիզի իտալական թատրոնի դահլիճում՝ իտալացի օպերային երգիչների կատարմամբ։ Ականատեսները պատմում են, որ Փարիզը մեծ փառքով է ընդունել ստեղծագործությունը, իսկ հանդիսատեսը բուռն ծափահարություններով բացականչել է «Ռոսինի՜, Ռոսինի՜»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular