ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը և Թուրքիան այն խաղացողներից են, ովքեր առիթի դեպքում անպայման հարձակվելու են, իսկ Ռուսաստանի խնդիրներն Ուկրաինայում կարագացնեն հարձակումը. Անդրանիկ Իսպիրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Մոսկվա՝ շարունակելու Թուրքիայի դիվանագիտական գործունեությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ:

Ի՞նչ սպասել այս այցից, առհասարակ, ի՞նչ նշանակություն կունենա այն Հայաստանի համար: Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է քաղաքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:

«Ասել, թե Չավուշօղլուն Հայաստանի համար է մեկնել Մոսկվա, ճիշտ չի լինի: Ինքը նշել է ավելի կարևոր խնդիրներ՝ կապված թե՛ ռուս-ուկրաինական հակամարտության, թե՛ տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների հետ: Թուրքիան այս պահին Ռուսաստանի համար հարմար ձևով է դիրքավորվել, չի միանում պատժամիջոցներին, փորձում է ամեն դեպքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հավասարության եզրեր դնել՝ ակնհայտորեն չխառնվելով որևէ կողմի գործերին, բայց թաքուն կերպով աջակցում է Ուկրաինային: Սակայն իր այս պահվածքը, բնականաբար, Ռուսաստանի համար ունի արժեք: Թուրքիան կփորձի Ռուսաստանից ինչ-ինչ հարցրերում կորզել իր համար ցանկալի բաներ:

Ադրբեջանը և Թուրքիան այն խաղացողներից են, ովքեր առիթի դեպքում անպայման հարձակվելու են, և Ռուսաստանի խնդիրներն Ուկրաինայում կարագացնեն հարձակումը: Հուսով եմ, որ հարցը դրան չի հասնի, որ Ռուսաստանն ավելի շատ խնդիրներ ունենա և Հայաստանի մասին ավելի քիչ մտածի, քանի որ Ադրբեջանն այդ դեպքում հաստատ կօգտվի առիթից: Այս պահին, ինչպես մեր իշխանություններն են նշում, մենք ռեսուրսներ չունենք նոր պատերազմի կամ հակամարտության: Մեզ մնում է միայն հուսալ, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը դուրս չի գա ռուսների պլանավորածի շրջանակներից, և Ադրբեջանն էլ չի օգտվի առիթից: Իսկ վերջին բանակցությունները հույս են տալիս, որ պատերազմը շուտ կդադարի, ինչը հաստատ հայերի շահերից է բխում»:

Հարցին, թե արդյոք ուկրաինական կողմը շանսեր ունի՞ այս հակամարտությունից շահած դուրս գալու, Իսպիրյանը պատասխանեց.

«Պատերազմող երկիրը չի կարող երբեք շահած դուրս գալ, այն էլ այն իրավիճակից, որում հիմա գտնվում է Ուկրաինան: Ինչպես հայտնի է դառնում ուկրաինական կողմի հայտարարություններից, երկրի ռազմական պոտենցիալը փոշիանում է: Այստեղ օգուտով դուրս գալու մասին, իմ սուբյեկտիվ կարծիքով, խոսք լինել չի կարող, քանի որ կորուստներն անդառնալի են»:

 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular