ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեսկովը հաստատել է` պատժամիջոցների թեման քննարկվում է ՌԴ-Ուկրաինա բանակցություններում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցություններում արծարծվում է պատժամիջոցների թեման։

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը Կիևի հետ ամփոփիչ փաստաթղթի ստորագրումը կկապի արևմտյան պատժամիջոցների չեղարկման հետ, Պեսկովն ասել է, որ այս փուլում անհնար է համարում մանրամասներ բացահայտել:

«Ձեռնպահ եմ մնում մեկնաբանությունից։ Պատժամիջոցների թեման իսկապես արծարծվում է այս բանակցություններում։ Բայց հիմա ես չէի ցանկանա ինչ-որ մանրամասներ ասել», - նշել է նա։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular