ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր էին հարձակվել «Բրավո» տաքսի ծառայության տնօրենի տան վրա

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավարտվել է ավազակային հարձակման գործով նախաքննությունը.

բացահայտվել են հանցագործության բոլոր հանգամանքները

 «Բրավո» տաքսի ծառայության տնօրեն, գործարար Լևոն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով իրականացված անաչառ, լրիվ և բազմակողմանի նախաքննության ընթացքում բացահայտվել են հանցագործության կատարման բոլոր հանգամանքները:

Մասնավորապես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Էդգար Մանուկյանը և ՀՀ ոստիկանության աշխատակից Հրաչյա Ֆալանջյանը նախնական համաձայնության են եկել ավազակային հարձակում կատարելու հարցում և ատրճանակով, դանակով, դիմակներով ու ավազակային հարձակման համար նախատեսված այլ գործիքներով զինված` 2016թ.-ի մայիսի 13-ի գիշերը պատուհանից ապօրինաբար մուտք են գործել «Բրավո» տաքսի ծառայության տնօրեն Լևոն Ավետիսյանին պատկանող բնակարան: Այնուհետև, ատրճանակի և դանակի գործադրմամբ բռնություն կիրառելու սպառնալիքով, գույք հանձնելու պահանջ են ներկայացրել ամուսիններ Լևոն և Անուշ Ավետիսյաններին: Հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը` Է. Մանուկյանը դիտավորությամբ կյանքի և առողջության համար վտանգավոր ծակած-կտրած վնասվածքներ է պատճառել Լևոն Ավետիսյանին, ինչպես նաև՝ վերջինիս որդուն` ծնողներին օգնության հասած անչափահաս Դավիթ Ավետիսյանին և նրանց ազգական Սամվել Հարությունյանին: Այդ  ընթացքում Հ. Ֆալանջյանը, զրկվելով դիմակից և բնակարանատերերի համար ճանաչելի դառնալով, իրականացրած հանցավոր արարքը թաքցնելու նպատակով, կատարել է ավազակությամբ զուգորդված երկու և ավելի անձանց սպանության փորձ, այն է՝ ատրճանակից կրակել և կյանքի ու առողջության համար վտանգավոր հրազենային վնասվածքներ է պատճառել Լևոն և Դավիթ Ավետիսյաններին:

Առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ապօրինաբար բնակարան ներխուժած զինված անձանց՝ Հ. Ֆալանջյանի և Է. Մանուկյանի հարձակումից պաշտպանվելու նպատակով տան բնակիչները դիմադրություն են ցույց տվել և կարողացել վնասազերծել նրանց, ինչի հետևանքով Հ. Ֆալանջյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Ի դեպ, հետագա քննության ընթացքում բացահայտվել է նաև Է. Մանուկյանի կողմից գողության եղանակով կատարած  գույքի հափշտակության մեկ այլ դեպք:

Կատարած հանցավոր արարքների համար Է. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Հ. Ֆալանջյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել` վերջինիս մահվան հիմքով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում էանմեղ,  քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժիմեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular