ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համակարգ չկա, Ադրբեջանը շարժվում է այնքան, ինչքան սիրտն ուզում է. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ արդեն մի քանի օր է, որ իրենց  մի քանի գործընկերներ՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, քաղաքագետներ Էդգար Էլբակյանն ու Ալվինա Աղաբաբյանն ահազանգում են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման մասին։

Խոսք է գնում մոտ 1 կմ հատվածի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու մասին, ինչը հաստատել են նաև տեղի բնակիչները։
 
1or.am-ը թեմայի շուրջ զրուցել է պատգամավորի հետ և փորձել մանրամասներ պարզել.

«Իշխանությունը տարբեր առիթներով սուտ, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ «պարզաբանումներ» է տվել, ինչը նրա խոսքի և հայտարարության նկատմամբ հանրային վստահությունը զրոյի է հասցրել: Եթե մենք ունենայինք պատշաճ անվտանգության համակարգ, ադրբեջանցիներն ութ հարյուր մետր առաջ գալու հնարավորություն չէին ունենա: Եթե այս համատարած բարձիթողի վիճակը շարունակվի, լինելու այն, ինչ եղել է Ներքին Հանդում, 2021 թվականին եղել է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Երբ համակարգ չկա, Ադրբեջանը շարժվում է այնքան, ինչքան սիրտն ուզում է»:

Սահմանի երկայնքով կուտակված տեխնիկայի վերաբերյալ հարցին Աբրահամյանը պատասխանեց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում:

 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular