ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Երևանում ինքնասպանություն գործած տղամարդը Տավուշի գլխավոր ճարտարապետի եղբայրն է. մանրամասներ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հունվարի 18-ին՝ ժամը 1-ն անց 10-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ազատության պողոտայի 11ա շենքի բակում հայտնաբերել են տղամարդու դիակ: Մահացածը Տավուշի մարզի 34-ամյա բնակիչ Դավիթ Մելքումյանն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, 12-րդ հարկից ինքնասպանություն գործելով՝ իրեն ցած է նետել: Դ. Մելքումյանը «Տավուշ նախագիծ» ՍՊԸ-ի տնօրենն էր, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա, ընտանիքը սպասում էր երրորդ երեխային: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մահացածը Տավուշի մարզի գլխավոր ճարտարապետ Միսաք Մելքումյանի հարազատ եղբայրն է: Միսաք Մելքումյանը Տավուշի մարզում հայտնի է իր համեստ վարքով, մասնագիտական խոր գիտելիքներով, նրա եղբոր nղբերգական մահը Տավուշի մարզի բազմաթիվ բնակիչների ցավ է պատճառել: Իջեւանից հայտնեցին, որ Դավիթ Մելքումյանն իր եղբայր Միսաք Մելքումյանի նման զբաղվել է տարբեր շենքերի նախագծային-նախահաշվային աշխատանքներով: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Մելքումյանի ողբերգական մահվան պատճառ կարող էին լինել նրա կրոնական հայացքները: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դրանց արդյունքում կպարզվի Դ. Մելքումյանի մահվան իրական պատճառը»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular