ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը խոստացել է շարունակել ջանքերը Պուտինի և Զելենսկիի հանդիպում կազմակերպելու ուղղությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասի հայտնում է Hurriyet-ը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները։

Նշելով, որ դիվանագիտության ոլորտում իրենք ինտենսիվ ջանքեր են գործադրում խաղաղության հաստատման համար՝ Էրդողանը հայտարարել է, որ նպատակ ունեն արագ հասնել մշտական հրադադարի, իսկ պատերազմի շարունակությունը ոչ մեկին ձեռնտու չէ։

Էրդողանը նաև հայտնել է, որ շարունակելու է ջանքերը՝ Զելենսկիի և Պուտինի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։

Նշելով, որ իրենք շարունակում են մարդասիրական օգնություն տրամադրել ուկրաինացիներին՝ Էրդողանը շեշտել է մարդասիրական միջանցքների արդյունավետ գործունեության կարևորությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular