ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրգեն Կլոպ․ կարևորագույն 3 միավոր նվաճեցինք

ՍՊՈՐՏ

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի արտագնա խաղում։

«Կարևորագույն 3 միավոր նվաճեցինք։ Հրաշալի է գալ Լոնդոն եւ հաղթել «Արսենալին», բայց այսպես գեղեցիկ հաղթելն առավել առանձնահատուկ է։

Մենք լավ սկսեցինք, հետո բաց խաղ էր։ Մրցակիցն էլ մի քանի գերազանց հատվածներ ունեցավ։ Ընդմիջումից հետո խլեցինք նախաձեռնությունը եւ հասանք մեր նպատակին։

Չեմպիոնական մրցավազքում շատ բան չի փոխվել։ Պետք է առաջ շարժվել եւ հաղթել, բայց դա հեշտ չէ։ Պետք է պահպանել ճիշտ մտածելակերպը»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլը» տարավ 9-րդ անընդմեջ հաղթանակը եւ 69 միավորով երկրորդն է՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» հետ մնալով 1 միավոր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular