ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Խրամորթ և Խնապատ համայնքներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանը, Քրիտինե Վարդանյանը և Ելենա Կիրակոսյանը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են ԱՀ Ասկերանի շրջանի սահմանամերձ Խրամորթ և Խնապատ համայնքներ:

Ճանապարհին պատգամավորներին միացել է ԱՀ Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ասրյանը: Պատգամավորները Խրամորթ և Խնապատ համայնքների ղեկավարների հետ խոսել են առկա խնդիրների մասին, շփվել գյուղացիների հետ, իրենց զորակցությունը հայտնել թշնամու դիտարկման ներքո ապրող մարդկանց:

Խրամորթ այցելության ընթացքում ադրբեջանցիների դիրքերից միացրին ադրբեջանական երգեր, ինչին ի պատասխան Խրամորթից սկսեցին հնչել հայրենասիրական երգեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular