ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայոց արծիվները» դիմել են Պուտինին. ցանկանում են Դոնբասում խփել նացիստներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

eadaily.com-ը գրում է, որ «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը՝ Հայաստանի զինված ուժերի գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով թույլ տալ նրանց մեկնել Դոնբաս և մասնակցել Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնականացման հատուկ գործողությանը։ Այս մասին, այսօր գրել է երևանյան «Փաստ» թերթը՝ հղում կատարելով «իրազեկ աղբյուրներին»։

«Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Խաչիկ Ասրյանը համապատասխան խնդրանքով նամակ է հանձնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս ամիս ջոկատի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաղորդագրություն հայտնվեց Դոնբաս մեկնելու և Ռուսաստանի զինված ուժերի կազմում ի դեմս ՆԱՏՕ-ի և ուկրաինական իշխանությունների Արևմուտքի դեմ պայքարելու պատրաստակամության մասին, որն ապահովում էր ռազմական, տնտեսական և բարոյական աջակցություն Ադրբեջանին Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ»,- նշել է հրատարակությունը։

«Հայաստանը, որը ներկայումս նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, պետք է անվերապահ աջակցություն ցուցաբերի բարեկամ Ռուսաստանին, որը ճանաչել է Դոնբասի երկու հանրապետությունները»։ Նման կոչ էր փետրվարի 22-ին հնչեցրել «Հայոց Արծիվներ-Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը։

«Հայոց Արծիվների» առաջնորդի հրամանատարությամբ գործող կամավորական ջոկատը նախապես ևս հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի կողմից բարեկամ Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների իրականացման դեպքում իրենք պատերազմին կմասնակցեն ՌԴ Զինված ուժերի կազմում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular