ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը կոչ է արել պատրաստ լինել Եվրոպայում հնարավոր զինված հակամարտությանը (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում նախընտրական միջոցառման ժամանակ ասել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի բարձր ինտենսիվության պատերազմի, որը կարող է վերադառնալ եվրոպական մայրցամաք, գրում է liberation.fr կայքը:

Իր ելույթում Մակրոնն ընդգծել է, որ 2025 թվականին Ֆրանսիայի պաշտպանության բյուջեն կկազմի 50 միլիարդ եվրո, մինչդեռ այժմ այն 40 միլիարդ եվրոյից մի փոքր ավելի է։

«Մեր ուժերը միակ լիարժեք բանակն են եվրոպական մայրցամաքում: Մենք պետք է մեծացնենք ներդրումները, որպեսզի պատրաստ լինենք հնարավոր բարձր ինտենսիվության զինված հակամարտությանը, որը կարող է սկսվել մեր մայրցամաքում», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը:

Նա նաև հայտարարել է զինված ուժերում պահեստազորայինների թվի կրկնապատկման և ոստիկանության ու ժանդարմերիայի թվի ավելացման մասին՝ առանց լրացուցիչ մանրամասների։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular