ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը նշել է Ուկրաինայում հատուկ գործողության գլխավոր նպատակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Լուժնիկիում» կայացած համերգ-հանրահավաքում, հայտարարել է, որ ռազմական հատուկ գործողության գլխավոր նպատակը Դոնբասի բնակչության ցեղասպանությունը կասեցնելն է։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պատժիչ ռազմական գործողություններ են կազմակերպվել Դոնբասի բնակիչների դեմ, որոնք համաձայն չեն եղել Ուկրաինայում պետական ​​հեղաշրջման հետ։ Երկրի ղեկավարի խոսքով՝ այդ մարդիկ «շրջափակման մեջ են նետվել, ենթարկվել թնդանոթների համակարգված գնդակոծության» և «օդային հարվածների»։

«Հենց այս տառապանքից, այս ցեղասպանությունից մարդկանց փրկելն է Դոնբասում և Ուկրաինայում մեր կողմից սկսված ռազմական գործողության գլխավոր, հիմնական պատճառը, շարժառիթը և նպատակը։ Հենց սա է նպատակը»,- ​​ասել է ՌԴ ղեկավարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular