ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 19)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հաճախորդի միջազգային օր, Ռուսաստան՝ Ստորջրյա ծովայինի օր, Իտալիա, Մալթա, Lիխտեյշտեյն՝ Սուրբ Հովսեփի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1913- ծնվել է սփյուռքահայ բանաստեղծուհի, Ֆրանսահայ գրողների միության նախագահ Մառի Աթմաճյանը:

1920- Նժդեհի զանգեզուրյան ուժերի կողմից գրոհ է իրականացվել Օրդուբադի և Նախիջևանի բնակավայրերի վրա մի քանի ուղղություններով, սակայն հարձակումը հաջողություն չի ունեցել։

1921 - ծնվել է հայկական ծագումով ամերիկացի ջազային երաժիշտ Հերի Բաբասին:

1928- ծնվել է ճանաչված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:

1961 - վախճանվել է հայ խորհրդային քիմիկոս-տեխնոլոգ Էդգար Տեր-Ղազարյանը։

1983 - ծնվել է ժամանակակից արձակագիր Արամ Պաչյանը։

1986 - վախճանվել է գրականագետ Սուրեն Աղաբաբյանը։

1988-ԽՍՀՄ կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաները Մոսկվայում հանդիպում են ունեցել ազգությամբ հայ և ադրբեջանցի գիտության և մշակույթի գործիչների հետ, բացի դա հանդիպում է եղել ԼՂՀ-ի աշխատանքային կոլեկտիվների ներկայացուցիչների հետ։

1993 - վախճանվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը։ 

1994-ահաբեկչություն է տեղի ունեցել Բաքվի մետրոյի «Հունվարի 20-ի» կայարանում։ Ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է14 և վիրավորվել 49 մարդ։

2005-15 մարդ է տուժվել Վրաստանի Ծալկայի շրջանի Ավրալո գյուղում տեղի ունեցած ազգամիջյան բախումների հետևանքով, որին մասնակցել են աջարները, հույները և հայերը:

2007- Մեղրիում Հայաստանի և Իրանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Մահմուդ Ահմադինեջադը, վառելով խորհրդանշական ջահը, պաշտոնապես բացել են Իրան - Հայաստան գազատարը:

2008- Գյումրիում մեկնարկել է ԳԱԼԱ հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու նպատակով նախաձեռնված դրամահավաք-մարաթոնը:

2012-Երևանի Աբովյան փողոցում գործող Ալեն-Էլեն ժամանցի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով տուժել են 10 անձ։ Պայթյունի պատճառը եղել է ակումբի հաճախորդներից մեկի նետած նռնակը։

2017-Երևանում բացվել է Տիկնիկային պատկերասրահ, որտեղ այցելուները կարող են տեսնել ավելի քան 300 ամենատարբեր տիկնիկներ:

2018-ավելի քան 2,5 կես ժամ տևած քննարկումից հետո «Ելք» դաշինքը այդպես էլ վերջնական որոշում չի կայացրել: Ի տարբերություն «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է փողոցային պայքարի անցնել։

2020-Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով  Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, Արման Սարգսյանը՝ ոստիկանապետ։

2021- Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում կկայանան արտահերթ ընտրություններ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

235 –վախճանվել է Հռոմի կայսր, Սևերոսների հարստության վերջին շառավիղ Ալեքսանդր Սևերոսը։

1279 —Մարգարիտյա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում մոնղոլները ջախջախել են Սուն կայսրությանը։

1474- Վենետիկում ընդունվել է օրենք հայտնագործությունների պահպանման մասին, ինչը, փաստացի, աշխարհում առաջին օրենքն է հեղինակային իրավունքի մասին:

1514 —Տրիստան դա Կունիան Հռոմի պապին պորտուգալական թագավորի կողմից նվիրել է հնդկական փիղ։

1601 –ծնվել է իսպանացի քանդակագործ և գեղանկարիչ, բարոկկո ոճի ներկայացուցիչ Ալոնսո Կանոն։

1687 —վախճանվել է Հյուսիսային Ամերիկայի Միսիսիպի գետի հետազոտող Ռենե-Ռոբեր Կավելյե դե Լա Սալը, որը Լուիզիանան հայտարարել էր Ֆրանսիայի մաս։

1769 - ծնվել է քանդակագործ Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիոն։

1813- ծնվել է շոտլանդացի ճանապարհորդ, Աֆրիկայի ամենանշանավոր հետազոտողներից մեկը հանդիսացող Դավիթ Լիվինգստոնը:

1831 —ԱՄՆ-ում տեղի է ունեցել բանկի առաջին կողոպուտը։ Անգլիացի գաղթյալ էդվարդ Սմիթը Նյու Յորքի City Bank-ից կողոպտել է  245 000 դոլար, որն այն ժամանակների համար հսկայական գումար էր։

1859- Փարիզում կայացել է ֆրանսիացի երգահան Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի պրեմիերան:

1906 —գնդակահարվել է ռուս հեղափոխական, լեյտենանտ, Սևաստոպոլյան ապստամբության կազմակերպիչներից մեկը հանդիսացող Պյոտր Շմիդտը։

1922 —Մոսկվայի Շաբոլովկա փողոցի վրա ավարտվել է երկրում ամենաբարձր հանդիսացող Շուխովյան աշտարակի շինարարությունը։

1927 —ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում մսագործը հավի ստամոքսում հայտաբերել է վեց ոսկու բնական կտորներ։

1934 —Լենինի դամբարանում կոլտնտեսական Միտրոֆան Նիկիտինը ատրճանակից կրակ է բացել Լենինի դագաղի ուղղությմաբ։

1946 —Մարտինիկան, Գվադելուպան և Ռեյունյոն հայտարարվել են Ֆրանսիայի մասեր։

1953- առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Օսկարի մրցանակաբաշխությունը:

1955 —Մասադում (Իսրայել) հնէաբանները հայտնաբերել են Իրոդ թագավորի պալատի մնացորդները։

1955 - ծնվել է ամերիկացի հանրաճանաչ դերասան Բրյուս Ուիլիսը:

1958- Ստրասբուրգում բացվել է Եվրախորհրդարանի առաջին նիստը:

2003 —ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը վերջնագիր է ներկայացրել Սադդամ Հուսեյնին, որով իսկ, փաստացի, հայտարարել է Իրաքի դեմ պատերազմի սկիզբը։

2007 —Կեմերովոյի «Ուլյանովսկի» ածխահանքում տեղի ունեցած մեթանի պայթյունի հետևանքով զոհվել է 110 մարդ։

2008-վախճանվել է անգլիացի ֆանտաստ-գրող, գիտնական, ֆուտուրոլոգ և գյուտարար Արթուր Կլարկը։

2011- ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների կողմից ձեռնարկվել է «Լուսաբացի Ոդիսական» ռազմական գործողությունը, որն ուղղված էր միջամտելու Լիբիայի քաղաքացիական պատերազմին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular